Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13)

Հրանտ Սապոնջյան

Հրանտ Սապոնջյան

Մեր հյուրն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ.գ.դ. Հրանտ Սապոնջյանը, ով տարիներ շարունակ իր հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև նկարչությամբ։

 

- Որքան ինձ հիշում եմ, բոլոր երեխաների պես փորձել եմ տեսածս նկարել։ Կարծում եմ, որ դեր է ունեցել նաև ժառանգականության գործոնը, քանի որ հորեղբայրս նկարիչ է եղել, սովորել է Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, սակայն Հայրենական պատերազմի ժամանակ զորակոչվել է և 1943 թ. զոհվել։ Բացի այդ` հորս մտերիմ ընկերներից մեկն էլ նկարչության ուսուցիչ էր ու հաճախ էր լինում մեր տանը, ցույց էր տալիս իր նկարները ու մի տեսակ հատուկ վերաբերմունք էր սերմանում իմ մեջ նկարչության հանդեպ։ Դպրոցական տարիներից որոշակի հակում ունեի դեպի գրաֆիկական արվեստը. ձևավորում էի դպրոցական թերթերը, զանազան պաստառներ և նմանատիպ այլ բաներ։

 

Կոնկրետ այս ոճն իմ մեջ արթնացավ ուսանողական տարիներին։ Ժամանակին բավականին անհետաքրքիր առարկաներ էինք անցնում, ինչպես, օրինակ, գիտական կոմունիզմը, ու հենց նմանատիպ դասախոսությունների ժամանակ սկսեցի նկարել։ Սկզբից դրանք նույնիսկ նկարներ չէին։ Սկսել եմ նախ ռեֆերատների ձևավորումներից, հետո աստիճանաբար անցել ամբողջական նկարների։

 

- Ձեր նկարները բավականին յուրօրինակ են։ Կհուշե՞ք, թե ինչ ոճի կամ ուղղության են պատկանում դրանք։


- Ճիշտն ասած, նույնիսկ չգիտեմ, թե ինչ անուն կարելի է տալ այս ոճին։ Նկարներս հիմնված են գրաֆիկական տեխնիկայի վրա` սևի ու սպիտակի համադրությամբ։ Բայց ինչպես կարելի է այն անվանել` չգիտեմ։ Երևի այնքան էլ կարևոր չէ անվանումը. կարևորը հենց իրենք` նկարներն են։ Կարծում եմ` ոչ մի նկարիչ նախապես չի մտածում, թե ինչ ժանրով է ստեղծագործում։ Նկարում է, ինչպես կարողանում է, ինչպես ուզում է, իսկ հետո ուրիշները գնահատում են և դասակարգում։ Ի դեպ, սև ու սպիտակի մասին։ Մի անգամ բավականին հայտնի մի նկարչի հրավիրեցի ինձ մոտ ու ցույց տվեցի գործերս։ Ինձ համար ուղղակի հետաքրքիր էր կողմնակի, բայց պրոֆեսիոնալ կարծիք լսել։ Ի զարմանս ինձ` նկարներս դիտելուց հետո ինձ առաջարկեց օգտագործել կապույտ, կանաչ, կարմիր և այլ վառ գույներ։ Առաջարկն այնքան խորթ էր իմ հոգուն, որ իսկույն որոշեցի` սա կլինի առաջին ու վերջին դեպքը, որ ես կփորձեմ խորհուրդ հարցնել պրոֆեսիոնալներից։ Կարծում եմ, որ սևն ու սպիտակը շատ հարուստ գույներ են, և համենայն դեպս իմ նկարներում դրանք արտացոլում են այն ամենը, ինչ որ ես ուզում եմ ասել։

- Հիմնականում ի՞նչ եք նկարում։


- Դարձյալ դժվարանում եմ ասել։ Երևի թե իմ բոլոր նկարներում կա մի աղոտ, ընդհանուր սյուժե, բայց այն ավելի պարզ է դառնում նկարելու ընթացքում։


- Իսկ կա՞ն ավելի պարզ կամ բարդ լուծումներ պահանջող սյուժեներ։


- Կան։ Օրինակ, նկարներից մեկի վրա աշխատելիս մի գաղափար ծագեց` պատկերել երկրագունդը։ Բնական է, որ ուղղակի գլոբուս նկարելը պարզունակ կլիներ։ Չգիտեի` ինչպես սկսել։ Հետո առաջացավ արմատների գաղափարը, այնուհետև` սնուցող կրակի պատկերը։ Հնարավոր չէ մի քանի խոսքով բացատրել, թե ամեն մի նկարում ինչ եմ ցանկացել ասել։ Ընդհանրապես ճիշտ չեմ համարում, երբ ինչ-որ մեկը սկսում է բացատրել, թե նկարիչը ինչ գաղափար է մարմնավորել տվյալ գործում։ Գտնում եմ, որ պետք չէ դիտողին ուղղություն տալ. ամեն մեկը թող տեսնի այն, ինչ տեսնում է։

 

- Ձեր բոլոր նկարները ստորագրված են, իսկ անուններ ունե՞ն։


- Ստորագրությունը իմ, կնոջս և տղաներիս անունների առաջին տառերն են... Իսկ նկարներս անուններ չունեն։ Ստորագրությունն էլ, ճիշտն ասած, ավելի շատ խոսում է նկարների ավարտուն լինելու մասին։ Քանի դեռ չեմ ավարտել, քանի դեռ չեմ ստացել այն պատկերը, որն ուզում էի, չեմ ստորագրում։

 

 

- Իսկ կարո՞ղ էր նկարչությունը լինել Ձեր հիմնական մասնագիտությունը։


- Չեմ կարծում։ Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, իսկ նկարչությունը ընդամենը զբաղմունք է, որը չէր կարող դառնալ մասնագիտություն։

 

- Իսկ բժշկությունը իր հետքը թողնո՞ւմ է Ձեր նկարների վրա։


- Կարծում եմ` այո՛։ Յուրաքանչյուր անհատի գիտելիքներն ու մասնագիտական մտածողությունը անպայմանորեն արտացոլվում են իր ստեղծագործություններում։ Անշուշտ, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում աշխարհն ու տարբեր էլ նկարում։

 

- Այնուամենայնիվ, կա՞ն մարդիկ, որոնց կարծիքը Ձեզ համար կարևոր է։


- Ես արդեն ասացի` ո՛չ։ Ինձ համար կարևորագույնը ի՛մ կարծիքն է։ Կարևոր է, որ իրոք կարողանամ իրագործել այն մտահղացումը, որը որոշել եմ թղթին հանձնել։ Իսկ արդյունքից պետք է նախ և առաջ ես գոհ լինեմ։


- Սովորաբար ե՞րբ եք նկարում։


- Շատ եմ նկարում հատկապես հերթապահություններիս ժամանակ։ Սիրում եմ նկարել նաև, երբ հանգիստ եմ, գտնվում եմ տանը և կարող եմ գորգի վրա պառկած ստեղծագործել։

 

- Իսկ հնարավո՞ր է, որ երբևէ անցնեք գեղանկարչության, իսկապես ներկեր օգտագործեք։


- Չեմ կարծում, քանի որ համոզված եմ, որ դրանից նկարներս կտուժեն։ Ես սիրում եմ նաև լուսանկարել ու անգամ լուսանկարչության մեջ նախընտրում եմ սև ու սպիտակ նկարները։ Նույնիսկ մասնակցել եմ լուսանկարչական ցուցահանդեսների ու այն ժամանակ էլ նախընտրել եմ սև ու սպիտակ ժապավեններից օգտվել։


- Իսկ այս ստեղծագործությունները որևէ ցուցահանդեսի ներկայացրե՞լ եք։


- Ո՛չ, ավելի ճիշտ` դեռ ո՛չ, քանի որ վերջերս հաճախ եմ այդ մասին մտածում։ Գուցե դրան նպաստում է այն, որ ծանոթներս անընդհատ առաջարկում են վերջապես ցուցահանդես կազմակերպել։ Երևի մի օր իսկապես կցուցադրեմ նկարներս։

- Ցուցահանդեսները հիմնականում ուղեկցվում են նկարների վաճառքով։ Առաջարկության դեպքում կհամաձայնե՞ք վաճառել Ձեր գործերը։


- Չեմ կարծում, որ իմ նկարների դիմաց այնքան հրապուրիչ առաջարկներ լինեն, որ կարողանամ բաժանվել դրանցից։ Շատ դժվար բան է։ Երևի դա ավելի հեշտ է պրոֆեսիոնալ նկարիչների համար, քանի որ նրանք ի սկզբանե նկարում են վաճառելու նպատակով։

 

- Իսկ նկարներ նվիրո՞ւմ եք։


- Ո՛չ, երևի դեռ մի տեսակ չեմ հագեցել ժամանակ առ ժամանակ իմ նկարները դիտելուց, որն էլ, թերևս, խանգարում է, որ դրանցից բաժանվեմ։ Չնայած տանն արդեն տեղ չկա, բայց ամեն դեպքում դրանք բոլորը դեռ իմն են։

 

Մարդիկ նկարում են, երբ ուզում են որևէ գեղեցիկ բան ստեղծել։ Ուրիշները դիտում են նկարները, որովհետև նույնպես գնահատում են գեղեցկությունը։ Երկուսն էլ, առնչվելով գեղեցիկին, դրական լիցքեր են ստանում։ Շատ եմ ցանկանում, որ իմ նկարները մարդկանց այդպիսի դրական լիցքեր հաղորդեն և հնարավորինս` շատ...

Հեղինակ. Բժիշկ-նկարիչ, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ.գ.դ. Հրանտ Սապոնջյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 6-7-2008 (13)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Թմրամիջոցների շրջանառության կարգավորումը
Թմրամիջոցների շրջանառության կարգավորումը

Հայաստանի Հանրապետությունը Գերագույն խորհրդի 1993 թ. մայիսի 24-ի Հ.Ն-0836-I որոշմամբ միացել է ՄԱԿ-ի երեք համաձայնագրերին։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ...

Դեղագործական շուկա
Շարժումը` կյանք է

2008 թ. ապրիլի 24-25-ին մայրաքաղաքի «Մոսկվայի տանը» Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) և նրա կազմում գործող Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգան (ՀԵՆԼ), Շարժողական խանգարումների...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Առողջապահության համակարգի բարեշրջումների հիմնախնդիրները
Առողջապահության  համակարգի   բարեշրջումների հիմնախնդիրները

2008 թ. հունիսի 5-ին «Մարիոթթ Արմենիա» հյուրանոցի «Թագուհի Էռատո» շքասրահում Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից նախաձեռնվեց կլոր սեղան «Առողջապահության համակարգի բարեշրջումների...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Բժշկական էթիկայի կանոնակարգ (Կոդեքս)

Բժշկի հիմնական պարտավորությունները

Բժիշկը պարտավոր է...

ՀՀ որոշումներ
Մոլախաղի հիվանդագին հակումը
Մոլախաղի հիվանդագին հակումը

Հոգեկան և վարքային խանգարումների դասակարգման մեջ առանձնացնում են «Հասուն անձի վարքի խանգարումներ» խորագիրը, որի մեջ ներառում են կայունության հակում ունեցող վարքի տիպային կլինիկական...

Հոգեկան առողջություն
Հայաստանն առանց ծխախոտի
Հայաստանն առանց ծխախոտի

Մեր ընթերցողի ուշադրությանն ենք ուզում ներկայացնել մի կառույց, որը կարողացել է միավորել տարբեր բնագավառներում աշխատանքային գործունեություն ծավալած կազմակերպություններին...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Գիտությունը բաց համակարգ է...
Գիտությունը բաց համակարգ է...

Մեր հյուրն է ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Սամվել Հարությունյանը,
որի հետ զրուցեցինք մեր երկրում գիտության զարգացման հեռանկարների
...

Հրատապ թեմա Հայաստանում
...Անցում
...Անցում

Թերևս գետնանցում բառը այս կառույցների համար ամենևին արդիական էլ չէ, քանի որ նրանք շատ վաղուց կորցրել են իրենց իսկական նշանակությունը...

Հրատապ թեմա Հայաստանում
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ

Մեր հանրապետությունում կրծագեղձի քաղցկեղը ուռուցքային հիվանդացության մեջ կանանց մոտ գրավում է առաջին տեղը և մահացությամբ գերազանցում միջին եվրոպական տվյալներին, որը կարելի է բացատրել...

Ախտորոշում ԿԻՆ: Հիվանդություններ Ուռուցքաբանություն
Վիտամիններ
Վիտամիններ

Վիտամին են անվանում կենսաբանորեն ակտիվ այն միացությունները, որոնք ճարպերի, ածխաջրերի, սպիտակուցների և հանքային նյութերի համակցությամբ անփոխարինելի դեր են կատարում կենդանի օրգանիզմի...

Վիտամիններ և միներալներ
Թույնի գործարան
Թույնի գործարան

Մարդիկ դեռ հնուց ուսումնասիրում էին թունավոր օձերին։ Գալենի վկայությունների համաձայն` մ.թ.ա. I դարի կեսերին մահացած պոնտական թագավոր Միհրդատ IV-ը շատ էր հետաքրքվում օձի թույնով...

Թվեր և փաստեր Բուժում
Բուսակերություն
Բուսակերություն

Մսից և կենդանական ծագման այլ սննդատեսակներից հրաժարվողների թիվն աշխարհում օրըստօրե աճում է, ինչը սննդաբանների և լայն հասարակության շրջանում իրարամերժ քննարկումների...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ